Ուսուցման Մոդուլներ
 
Ուսուցման Մոդուլներ
Մեր Մասին

Ուսուցման Մոդուլներ

 

 

Շաքարախտ-Տեսություն  (Diabetes: Overview) Շաքարախտը կյանքին սպառնացող հիվանդություն է,որով տառապում են միլիոնավոր մարդիկ: Դա առավել հաճախ է հանդիպում նստակյաց կյանք վարողների եւ գեր մարդկանց մոտ, սակայն այն կարող է ախտահարել նաեւ երիտասարդին ու տարեցին, բոլոր կառուցվածքի ու էթնիկ պատկանելիության մարդկանց: Այս դասընթացում մենք ներկայացնում ենք ՇԱՔԱՐԱԽՏԸ: Մենք կբացատրենք թե դա ին՞չ է, ինչպե՞ս կարող ենք իմանալ թե արդյոք մենք ունե՞նք այն, ինչպե՞ս կարող ենք բուժել այն, եւ ինչպե՞ս կարող ենք օգնել կանխելու այն:

 

Շաքարախտ- Հղիութեան Շաքարախտ  (Diabetes: Gestational Diabetes) Շաքարախտ նշանակում է,որ մարդու արյան մեջ եղած գլյուկոզի (այն կոչվում է նաեւ արյան շաքար)աստիճանը շատ բարձր է: Մեր մարմինն օգտագործում է գլյուկոզը էներգիայի համար: Սակայն արյան մեջ գլյուկոզի շատ քանակությունը վնասակար է: Երբ կինը հղի է, արյան մեջ գլյուկոզի շատ քանակություն ունենալը երեխայի համար լավ չէ: Հղիութեան շաքարախտը շաքարախտի տեսակ է,որը առաջին անգամ հայտնաբերվում է հղի կանանց մոտ:

 

Շաքարախտ-Ձեր աչքերն առողջ պահեք  (Diabetes: Keep your eyes healthy) Արյան մեջ երկար ժամանակ գլյուկոզայի բարձր քանակության առկայությունը կարող է հանգեցնել շաքարախտին առնչվող պրոբլեմների: Արյան գլյուկոզայի բարձր աստիճանը,որը նաեւ կոչվում է արյան շաքար,կարող է քայքայել մարմնի տարբեր մասերը,ինչպես,օրինակ,սիրտը,արյունատար անոթները,աչքերն ու երիկամները:Օրինակ շաքարախտից աչքի մեջ գտնվող արյունատար անոթների վնասվելը կարող են առաջացնել տեսողության հետ կապված պրոբլեմներ:

 

ՓՈԼԻՈ  (Polio) ՓՈԼԻՈՄԵԼԻՏԻՍԸ (սովորաբար հայտնի է որպես փոլիո)հաշմող և ,հնարավոր է նաև, մահվան ելքով վարակիչ հիվանդություն է: Այն առաջանում է վիրուսից,որը փոխանցվում է մի անձից մյուսին: Քանի որ փոլիոն բուժում չունի, պատվաստումը(վակցինացումը) լավագույն միջոցն է պաշտպանելու Ձեզ ու Ձեր երեխաներին, և միակ ճանապարհն է հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու:

 

ԱՏԱՄՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ  (Dental Hygiene) Ատամների հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը,ատամները,լնդերը և լեզուն՝ հիվանդությունը կանխարգելելու համար: Եթե Դուք տանը անտեսում եք խնամել Ձեր ատամներն ու մոռանում եք կանոնավոր կերպով այցելել ատամնաբույժին, մանրէները,փառն ու հանքանյութերի նստվածքը կհիմնավորվեն Ձեր ատամներում : Ատամների հիգիենա կը Բարելավէ Ձեր ընդհանուր առողջությունը:

 

Արյան բարձր ճնշում(Հիպերտոնիա)  (High Blood Pressure) Արյան բարձր ճնշումը (հայտնի է նաև իբրև հիպերտոնիա)լուրջ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ինչպէս Սրտի հիվանդություն, Զարկերակային հիվանդություն, Սրտի անբավարարություն, Կաթված, Երիկամային անբավարարություն:

 

Ծխելը թողնելը - 1-ին մաս  (Quitting smoking - part 1) Նիկոտինը, որը ծխախոտի մեջ առկա մի դեղ է, այնքան է մարդուն կախվածության մեջ է գցում, որքան հերոյինն ու կոկայինը: Ժամանակի ընթացքում մարդը ֆիզիկապես եւ էմոցիոնալ կախվածության մեջ է ընկնում նիկոտինից:

 

Ծխելը թողնելը - 2-ին մաս  (Quitting smoking - part 2) Դեղորայքի ընդունումը երկու կամ երեք անգամ ավելացնում է ծխելը թողնելու հնարավորությունները:

 

Ծխելը թողնելը - 3-ին մաս  (Quitting smoking - part 3) Որոշ նախկին ծխողների քաշն ավելանում է, ուրեմն կենտրոնացեք նոր եւ ավէլի առողջ կենսակերպի վրա:

 

Անդամազննության (Անատոմիայի) շարք. Ներածություն Մարդու Մարմնին  (Anatomy Series: Introduction) Մարդու Մարմնին Անդամազննության դասընթացը ծանոթացնում է ձեզ մարդու մարմնի կառուցվածքին: Դուք կկարդաք բջիջների, հյուսվածքների եւ թաղանթների մասին, որոնցով կազմավորված է մեր մարմինները, եւ թե ինչպես են մեր հիմնական համակարգերը կառուցված, որպեսզի օգնեն մեզ զարգանալու եւ առողջ մնալու: Չնայած մարդու մարմինը եզակի համակարգ է, այն կազմված է միլիարդավոր փոքր համակարգերից, որոնցից կառանձնացնենք չորս հիմնական տեսակները.Բջիջներ, Հյուսվածքներ, Օրգաններ (գործարաններ), Համակարգեր:

 

Անատոմիա եւ Հիվանդության Հիմունքների Մաս 1  (Anatomy and Illness Fundamentals - part 1) Մեր մարմինը կազմված է մի քանի համակարգերու, որոնք միասին են աշխատում: Այդ համակարգերը թույլ են տալիս մեզ գործել և պահպանում են մեր ընդհանուր առողջությունը: Այս դասընթացում մենք կխոսենք հետևյալ հիմնական համակարգերի մասին, որոնք աշխատում են մեր մարմնում: Արյան շրջանառության համակարգ, Արտազատական համակարգ, Շնչառական համակարգ, Մարսողական համակարգ, Նյարդային համակարգ, Էնդոկրին համակարգ, Մկանային (Ոսկրային) համակարգ, Իմունային և ավշային համակարգ, Վերարտադրողական համակարգ:

 

Անիմիա դասընթաց համայնքային բուժաշխատողների համար  (Anemia for Community Health Workers) Այս դասընթացը նկարագրում է անիմիան և բացատրում է առաջացմանպատճառները, տեսակները, ախտորոշումը, բուժումը և կանխումը: Այն նույնպեսնկարագրում է երկաթի աղբյուրները,երկաթի համար խորհուրդ տրվող թույլատրելիօրական չափը, հղիության ազդեցությունը, բուսակերությունը և հղիությունըկանգնեցնող դեղահատերը երկաթի ներծծման մեջ և երկաթի չափից շատ լինելուվտանգը:

 

Ասթմա 1-որդ Մաս  (Asthma, part 1) Այս մոդուլը նկարագրում է ասթմայի ախտանշանները, պատճառները, ախտորոշում եւ ախտորոշիչ քննութիւններ.

Ասթմա 2-որդ Մաս  (Asthma, part 2) Ասթմա 2-որդ Մաս: Համառոտ ուղեցոյց սկսնակների համար: Այս դասընթացը նկարագրում է երեխաների ասթման ախտորոշելը, հսկողությիւնը եւ բուժումը, ասթմայի դեղորայքի եւ վերահսկողությիւնը, եւ գրանցելը:

Ասթմա 3-որդ Մաս  (Asthma, part 3) Ասթմա 3-որդ Մաս: Համառոտ ուղեցոյց սկսնակների համար: Այս դասընթացը նկարագրում է ասթմայի ստուգումները, շտապ օգնությունը, ասթմայի բուժումը հատուկ խմբերում, ասթմայի ախտանշանները որոնք կը վատանան ֆիզիկական ճիգերով, ասթման վերահսկել, նշանները թէ ասթման ավելի է վատանում, եւ ասթման կառավարելը: