Մեր Մասին
 
Ուսուցման Մոդուլներ
Մեր Մասին

WiRED International-ը որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է հիմնված կամավորության սկզբունքների վրա,այս կայքէջի ծրագրավորողն ու հյուրընկալողն է: 1997 թվականից կազմակերպությունը նպաստել է զարգացող երկրներում բժշկական եւ առողջապահական կրթության բարելավմանը: Տարիներ շարունակ WiRED International-ը տրամադրել է ուսուցման ծրագրեր սկավառակների եւ ֆլէշ կրիչների միջոցով, սակայն, նկատի ունելով մեր ծառայած վայրերում ինտերնետի աճող հասանելիությունը մեծ թվով բժշկական մասնագետների եւ համայնքների համար, մենք որոշեցինք ստեղծել կայքէջային բաշխման մի միջոց, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին հնարավորություն ունենալ օգտվել այս կրթական նյութապաշարից: Մեր օգտվողների ցանցը միշտ ներառել է մարդկանց, ովքեր ապրում են համեստ պայմաններում, եւ մենք շարունակելու ենք ծառայել նրանց շարժական տեղեկատվությամբ: Այս կայքէջը սակայն թույլ է տալիս շատ ուրիշներին ստանալ այս տեղեկությունները ինտերնետի միջոցով:

 

Առողջապահական կրթություն ուսուցող այս կայքէջի մոդուլները ստեղծվել են մեր բժիշկների, բժշկական խմբագիրների, նկարիչների եւ գիտարվեստագետների խմբերի կողմից, բազմաթիվ այլ բժշկական փորձագետների աջակցությամբ, որոնք նվիրաբերել են իրենց արժեքավոր ժամանակը եւ հմտությունները: Մենք շարունակաբար թարմացնում ենք առկա ծրագրերը եւ պարբերաբար ստեղծում ենք նոր մոդուլներ՝ բավարարելու մեր հասարակության կարիքները զարգացող երկրներում:

 

Այս նյութապաշարը թարմ եւ արդիական պահելու համար մենք ողջունում ենք նոր բնանյութերի առաջարկություններ մասնագետ բժիշկներից, ուսուցիչներից, համայնքային առողջապահական բուժաշխատողներից եւ հասարակ մարդկանցից: Խնդրում ենք կապնվել մեզ հետ և փոխանձել Ձեր առաջարկություններն ու մտքերը այս ձեւաչափի միջոցով:

 

Շնորհակալություն մեր կայքում լինելու համար: Մենք հրավիրում ենք Ձեզ ուսումնասիրելու Ձեզ առանձնահատուկ հետաքրքրող առարկաները, և կամ փնտրելու այն թեման, որը Դուք կցանկանաք ուսումնասիրել: Բժշկական մասնագետները կգտնեն ամբողջական ուսուցման դասընթացներ եւ բժշկական ոլորտի նորություններ, որոնք կընդլայնեն իրենց գիտելիքների բազան:

 

Եղե՛ք առողջ՝ օգտագործելով այս կայքէջը:

 

—WiRED-ի Խորհուրդի անդամներ և աշխատակազմ